Բաղադրությունը

1Ձվի դեղնուց

2Կարագ

3 2գ.

4Կաթնաշոռ անյուղ

5Կիվի

6Շաքարավազ

7 480գր.

8Փխրեցուցիչ

9Ձվի սպիտակուց

Պատրասման եղանակը

1. Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից եւ վրա լցնել շաքարավազը:
2. Սառեցրած կարագը անցկացնել քերիչով եւ ավելացնել շաքարավազին եւ դեղնուցին:
3. Հարիչով 3 րոպե խառնել բաղադրիչները;
4. Փոքր չափաբաժիններով ավելացնել ալյուրը եւ խառնել:
5. Ավելացնել վանիլինը:
6. Ավելացնել փխրեցուցիչը եւ շարունակել խառնել ձեռքով:
7. Խմորը գունդ անել եւ պատառաքաղի օգնությամբ բացել ֆորմայի մեջ այնպես, որ ծայրերը բարձրանան ֆորմայի պատերին:
8. Դնել սառնարանը եւ պատրաստել միջուկը:
9. Կաթնաշոռը հարիչով հարել:
10. Առանձին հարել ձվի սպիտակուցները եւ խառնել կաթնաշոռի հետ:
11. Խառնելու ընթացքում ավելացնել վանիլին:
12. Խմորը հանել սառնարանից եւ ստացված խառնուրդը հավասարաչափ տարածել խմորի վրա:
13. 40 րոպե դնել ջեռոցը՝ 220 աստիճանից ոչ բարձր: Հանել թողնել սենյակային ջերմաստիճանին սառչի, այնուհետեւ դնել սառնարանը:
14. Կիվին մաքրել եւ շրջանաձեւ կտրատել:
15. Շարել կաթնաշոռի վրա: Կարելի է նաեւ վրան ժելե ավելացնել:
16. Մատուցվում է սառը վիճակում:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ…