Բաղադրությունը

1Կարտոֆիլ

2Սոխ

3Հավի ֆիլե

4Պանիր

5Սխտոր

6Թթվասեր

7Մայոնեզ

8Լոբի կարմիր 

9Համեմունքներ

10Աղ

Պատրասման եղանակը

1. Հավի ֆիլեն կտրատել բարակ շերտերի: Sխտորը նույնպես կտրատել շերտերով:
2. Խառնել մայոնեզը, հավի միսը, սխտորը, աղը, պղպեղը եւ համեմունքները՝ ըստ ճաշակի:
3. Լավ խառնել եւ թողնել 20 րոպե: Սոխը կտրել բարակ օղակներով:
4. Պանիրը քերել խոշոր քերիչով: Խառնել թթվասերը, աղ, պղպեղ եւ համեմունքներ՝ ըստ ճաշակի: Լավ խառնել թթվասերը եւ համեմունքները:
5. Կարտոֆիլը կտրել բարակ շերտով: Կարագով պատված ֆորմայի մեջ լցնել սոխի շերտը:
6. Սոխի շերտին ավելացնել կարտոֆիլի շերտը: Կարտոֆիլի շերտը պատել թթվասերի սոուսով: Վրան շատ խիտ լցնել հավի ֆիլեն: Շաղ տալ քերած պանիրը: Կրկնել շերտերը, մինչեւ բաղադրիչների վերջանալը: Վերջում շաղ տալ պանիր:
7. Դուք պետք է ստանաք նկարի նման: Դնել 180 -200 աստիճան տաքացրած ջեռոցը 35-55 րոպեով:
8. Թողնել մի փոքր սառի եւ մատուցել:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ…