Հատիկեղենի և համեմունքների լավագույն ապրանքանիշ

«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի  փաթեթավորված  ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն:
«Մառանիկ» ընկերությունը առաջարկում է իր սպառողներին փաթեթավորված ձավարեղենի ավելի քան 40 տեսակ, որոնցում առկա են ձավարեղենի ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են Միրակոլո, Ժասմին, Սուրինամ բրինձները: Ընկերությունը սպառողին է առաջարկում Միրակոլո բրնձի 3 տեսակ, որոնք իրենցից ներկայացնում են վայրի սև բրնձի և բրնձի այլ հազվագյուտ տեսակների խառնուրդներ: Ժասմին բրինձը աչքի է ընկնում իր անուշ բույրով և յուրօրինակ համային հատկանիշներով:

«Մառանիկ» ընկերությունը սպառողին է ներկայանում իր համեմունքների անկրկնելի և ընդարձակ տեսականիով, որոնք ընդգրկում են հնդկական, արաբական, վրացական և հայկական համեմունքների շարքեր և համեմունքների նպատակային խառնուրդներ, ինչպիսիք են ՝ խոզի մսի, հավի մսի, ձկան, լանգետի, կոտլետի և այլ կերակրատեսակների համար ստեղծված նպատակային համեմունքների հատուկ մշակման խառնուրդներ: Ընկերությունը սպառողին է ներկայացնում ինչպես ավանդական և մշտապես կիրառվող, այնպես էլ հազվագյուտ համեմունքներ, ինչպիսիք են քարրին, քուրքուման, թանդուրի խառնուրդը, օրեգանոն, մշկընկույզը, չորացրած կիտրոնի փոշին, սխտորի փոշին, սպիտակ պղպեղը և այլն: Սպառողին է առաջարկվում նաև չրերի և չարազեղենի լայն և ավելացվող տեսականի:


«Մառանիկ» ընկերությունն աչքի է ընկնում  ամենաբարձր որակի իտալական մակարոններով, որոնք բացառիկ են հայաստանյան մակարոնեղենի շուկայում:
Ապրանքների ներմուծումը ընկերությունն իրականացնում է Կանադայից, Թայլանդից, Արգենտինայից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից՝ այս գործընթացում կարևորելով ոչ թե գնային, այլ որակական գործոնը` մատուցելով իր սպառողին միայն բարձրորակ և հատընտիր ապրանքներ: Պատահական չէ, որ ընկերության կարգախոսն է «Ընտրյալ հատիկ համի գաղտնիք»:


Ընկերությունը քայլեր է կատարում նաև արտահանման կազմակերպման ուղղությամբ. «Մառանիկ» ՍՊԸ արտադրանքը արտահանվում է ԼՂՀ, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Իտալիա: Հետագայում պլանավորվում է արտահանում կազմակերպել նաև եվրոպական այլ երկրներ: 2012թին հզորացվել են ընկերության արտադրական կարողությունները, ձեռք է բերվել սուրճի հոսքագիծ, որի շնորհիվ ընկերությունը իր սպառողներին ներկայանաում է նաև բարձրորակ սուրճի լայն տեսականիով:


Ընկերությունը հանդիսանում է շուկայի առաջատար իր արտադրանքի բարձր որակի և որդեգրած աշխատանքային սկզբունքների շնորհիվ, որոնք են՝ որակի բազմաստիճան վերահսկողություն, սանիտարահիգիենիկ պայմանների պահպանում, կարգապահություն, աշխատակիցների վերապատրաստման և մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում, ձգտում դեպի կատարելություն: Մշտապես աշխատելով որակի բարձրացման ուղղությամբ, ուսումնասիրելով սպառողների պահանջմունքները, ունենալով հմուտ և փորձառու աշխատանքային անձնակազմ՝ ընկերությունը առաջատարն է ՀՀ ձավարեղենի շուկայում և գործադրում է մեծ ջանքեր՝ պահպանելու իր սպառողների նվիրվածությունն ու վստահությունը:

 

Նորություններ

Բրնձի շիլա

«Մառանիկ» ընկերությունը իր սպառողին է ներկայացնում   բրնձի աղացած հատիկներ՝ նախատեսված...

Հնդկացորենի շիլա

«Մառանիկ» ընկերությունը իր սպառողին է ներկայացնում   հնդկացորենի աղացած հատիկներ՝ նախատեսված...

Տարաներով համեմունքներ

«Մառանիկ» համեմունքների հսկայական տեսականին ուղղված է ձեր պատրաստած յուրաքանչյուր ուտեստի...

Դիտել Բոլորը