Պատրասման եղանակը
1. Ցանկացած ժուլյենի պատրաստում սկսում է սնկով: Սովորաբար այս բաղադրատոմսի համար բաղադրիչները պետք է կտրատել երկար շերտերով: Սակայն եթե Ձեր մոտ չի ստացվում, հոգ չէ:
2.Լվանալ շամպինիոնները կամ ցանկացած սունկ, որ դուք ունեք, եւ այնուհետեւ կտրատել: Սունկը անմիջապես ուղարկել տապակելու ձեթով տաքացված թավայի մեջ եւ այնուհետեւ մանր կտրատել սոխը եւ լցնել թավայի մեջ ու խառնել:
3. Այնուհետեւ թավայի մեջ պետք է լցնել հավի կտրատած միսը: Համեմել: Հավը պետք է նախօրոք եփած լինի:
4. Առանձին չոր թավայի մեջ տապակել ալյուրը եւ ավելացնել թթվասերը: Խառնում ենք եւ ամբողջը լցնում ենք հավով եւ սնկով թավայի մեջ: Եվ նորից բոլորը իրար հետ խառնում ենք:
5. Ժուլյենը լցնում ենք ֆորմաների մեջ եւ վրան ավելացնում ենք քերած պանիր, կարելի է պանիրը խառնել թթվասերի հետ:
6. Երեսուն րոպե դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Անպայման մատուցել թարմ բանջարեղենով աղցանի հետ:
Բարի ախորժակ…