Պատրասման եղանակը
1. Ծաղկակաղամբը մասնատել եւ առանձնացնել ծաղկած մասերը: 5-7 րոպե եփել աղ արած եռացող ջրի մեջ (Կափարիչով չծածկել): Կաղամբը հանել ջրից, իսկ ջուրը չթափել:
2. Միեւնույն ժամանակ չոր թավայի մեջ տապակել ալյուրը՝ մինչեւ դառնա ոսկեգույն դառնա, թավան վերցնել կրակից, սերուցքը խառնել կաղամբի արգանակին եւ բարակ շիթով լցնում ենք ալյուրի մեջ՝ անընդհատ խառնելով: Եթե սուսը չի թանձրանուն կարելի է մի քիչ երկար թողնել կրակին: Այնուհետեւ ավելացնել աղ, պղպեղ եւ մշկընկույզ, խառնել եւ սուսը թավայի միջից տեղափոխել ամանի մեջ:
3. Ֆորման պատում ենք կարագով եւ լցնում ենք չորացրած հացը:
4.Ձուն մի փոքր հարել եւ լցնել մի քիչ սառած սուսի մեջ:
5. Կաղամբի կեսը լցնել, վրան շաղ տալ սուսի կեսը, ծածկել չորացրած հացով եւ պանրի կեսով եւ այդպես լցնել մնացած բաղադրիչները:
6. Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 20 րոպե եւ այնուհետեւ 5 րոպե՝ 200 աստիճանով: