Բաղադրությունը

1Կաթնաշոռ

2 1/3 բաժակ + ½ բաժակ

3Լուծվող սուրճ

4Սեւ շոկոլադ

5Սերուցք 35%

Պատրասման եղանակը

1. Ամանի մեջ եփել 200 մլ սերուցք (2 ճ.գ. դնել մի կողմ) եւ մեջը հալեցնել շոկոլադը: Թողնել սառչի:
2. Մի կողմ դրած սերուցքի մեջ լուծել սուրճը: Կաթնաշոռը, 1/3 բաժակ շաքարափոշին եւ սուրճե սերուցքը լցնել հարիչի մեջ:
3. Հարել այնքան, որպեսզի դառնա միասեռ մասսա:
4. Մնացած սերուցքը հարել շաքարափոշու հետ.
5. Թափանցիկ բաժակները կիսով չափ լցնել կաթնաշոռի խառնուրդով
6. Վրան շատ զգուշորեն լցնել շոկոլադե խառնուրդը
7. Մնացած մասը լրացնել հարած սերուցքով.
8. Սառնարանում թողնել 15 րոպե: Նախքան մատուցելը զարդարել թարմ ազնվամորիով:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ…