Բաղադրությունը

1Հավի փափկամիս

2Սոխ

3Ձու

4Սխտոր

5Սերուցք

6Պինդ պանիր

Պատրասման եղանակը

1. Հավի փափկամիսը ծեծել եւ մանր կտրատել:
2. Ավելացնել մանր կտրատած սոխ, աղ եւ պղպեղ անել եւ ձուն հարել:
3. Ամբողջը լավ խառնել:
4. Վերցնել ամանը եւ պատել սերուցքով: Ստացված խառնուրդից գնդիկներ սարքել եւ շարել սերուցքի վրա: Կարելի է գնդիկները թաթախել ալյուրի մեջ:
5. Եփել 180* С տաքացրած ջեռոցում 10–15 րոպե:
6. Այդ ընթացքում պատրաստել սոուսը: Պանիրը մանր քերիչով անցկացնել, սխտորը ճզմել եւ խառնել սերուցքի հետ:
7. Ամանը հանել ջեռոցից, բոլոր գնդիկների վրա լցնել սոուսը եւ դնել ջեռոցը ուս 10-15 րոպե: Պանիրը կհալվի, իսկ սերուցքը կներծծվի գնդիկների մեջ:
Մատուցել խաշած բանջարեղենի կամ աղցանի հետ: