Պատրասման եղանակը
1. Հավի թեւիկները կտրել հատվածներով:
2. Ամանի մեջ խառնել ձուն եւ կաթը: Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը, աղը եւ պղպեղը:
3. Չորացնել հավի թեւիկները: Յուրաքանչյուր թեւիկը թաթախել կաթնաձվային խառնուրդի մեջ եւ ապա թաթախել ալյուրով:
4. Ջեռոցը տաքացնել 220 աստիճան:
5. Ջեռոցի սկուտեղի վրա թուղթ գցել: Թեւիկները դնել սկուտեղին եւ եփել 25 րոպե.
6. Հանել ջեռոցից եւ շրջել: Ետ դնել ջեռոցը եւ թողնել մինչեւ վերջ եփի եւ դառնա ոսկե-դարչնագույն:
7. Պատրաստ լինելուց մոտ 5 րոպե առաջ զբաղվել սոուսով:
8. Միջին կրակի վրա կաթսայի մեջ տաքացնել 2 բաժակ խորովածի սոուս եւ 3 ճաշի գդալ մեղր:
9. Խառնել եւ երբ թեւիկները պատրաստ լինեն տաք սոուսը լցնել վրան:
10. Մի քանի րոպե վերադարձնել թեւիկները ջեռոցը:
11. Պատրաստի թեւիկները, սառեցնել եւ մատուցել սոուսով եւ բանջարեղենով:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ…