Բաղադրությունը

1Հավի կրծքամիս (փափկամիսը)

2Խոզապուխտ

3Պանիր

4Սերուցք (20 - 33%)

5Սխտոր

6Կտրատած կանաչեղեն

7Բուսական յուղ

8Շաքարավազ ըստ ճաշակի

Պատրասման եղանակը

Պատրաստման եղանակը՝
1. Պանիրը շերտերով կտրատել: Խոզապուխտը կտրել բարակ շերտով: Հավի դոշիկներ կտրել է 3 շերտի:
2. Յուրաքանչյուր շերտը առանձին ծեծել: Ավելացնել մի քիչ աղ: Յուրաքանչյուր կտորի վրա դնել 2 կտոր խոզապուխտ: Խոզապուխտի վրա դնել պանիրի շերտեր: Ռուլետաձեւ պտտել:
3. Եթե ամեն ինչ ճիշտ է արված, ապա ռուլետները պատրաստման ժամանակ չպետք է բացվեն: Բայց ապահովության համար կարող եք ամրացնել չոփիկով:
4. Թավայի վրա տաքացնել բուսական յուղը: Ռուլետները դնել թավայի մեջ: Տապակել բոլոր կողմերից մինչեւ ոսկեգունի: Թավայի մեջ լցնում ենք սերուցքը: Ճզմում ենք սխտորը: Պղպեղ՝ ըստ ճաշակի: Շաղ տալ կանաչեղենը:
5. Խաշում ենք մարմանդ կրակի վրա, մինչեւ սերուցը կիսվի: Որպես խավարտ կարող եք մատուցել բրինձ, բանջարեղեն:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ…