Պատրասման եղանակը
1. Աղաջրի մեջ եփել ծովախեցգետինը, հասցնել եռալուն եւ անմիջապես հանել ջրից: Երբ ծովախեցգետինը սառի, կեղեւից հանել եւ մանր կտրատել:
2. Ձուն լավ եփել: Մաքրել եւ խորանարդաձեւ կտրատել:
3. Մաղադանոսը մանրացնել:
4. Կաթնաշոռի պանրին ավելացնել սերուցքը, ծովախեցգետինը, ձուն, մաղադանոսը, աղ եւ պղպեղ (ըստ ճաշակի) եւ լավ խառնել:
5. Վարունգը կտրատել բարակ շերտերով: Յուրաքանչյուր շերտով գլանակ սարքել եւ լցոնել պատրաստի միջուկով: Գլանակները ամրացնել չոփիկով:
6. Ափսեի մեջ դնել հազարը եւ շարել գլանակները:
Նախուտեստը մատուցել սառը: