Պատրասման եղանակը
1. Հավի ֆիլեն լվանալ, չորացնել, կտրել փոքր կտորների, աղ եւ պղպեղ անել եւ տապակել բուսական յուղի մեջ: Վարունգը լվանալ, չորացնել եւ կտրել շերտերով: Պոմիդորը լվանալ եւ ոչ մեծ շերտերի կտրատել:
2. Առանձին, պատրաստել սոուսը: Դրա համար կետչուպը եւ մայոնեզը խառնել իրար եւ մի քիչ աղ եւ պղպեղ անել:
3. Դրանից հետո, լավաշը փռել սեղանին եւ լավ պատել սոուսով: Վրան լցնել մի շերտ կորեական գազար, կաղամբ, ապա վարունգ, լոլիկ եւ տապակած հավի ֆիլեն:
4. Վրան սոուս լցնել: Ապա բոլորը ծրարել, դնել փաթեթի մեջ եւ 1 րոպե տաքացնել միկրոալիքային վառարանի մեջ: Կարելի է նաեւ տաքացնել յուղով պատված թավայի մեջ:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ…