Բաղադրությունը

1 1.5 բաժակ

2Կարագ

3Շաքարավազ

4Թթվասեր

5Սոդա

6Ձու

7Ելակ

8 1 բաժակ

Պատրասման եղանակը

1. Պատրաստել բաղադրիչները
2. Դեղնուցները առանձնացնել սպիտակուցներից: Դեղնուցները հարել շաքարավազի հետ: Այնուհետեւ ավելացնել թթվասեր եւ հալված կարագ: Խառնել հարիչով: Ավելացնել սոդայով խառնած ալյուրը: Եւս մեկ անգամ խառնել:
3. Սպիտակուցները հարել եւ ավելացնել խմորին:
4. Թխելու ամանը յուղով պատել: Խմորը լցնել 180-190 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ 40 րոպե:
5. Ելակի վրա 2-3 ճաշի գդալ շաքարավազ լցնել եւ թողնել մոտ կես ժամ, որպեսզի հյութը դուրս գա:
6. Հանել ամանի միջից:
7. Զգուշորեն բաժանել 2 մասի:
8. Յուրաքանչյուր շերտի վրա ելակի հյութ լցնել:
9. Տակի շերտի վրա դնել ելակները: Խոշոր հատապտուղները կտրատել:
10. Թթվասերը հարել շաքարափոշու հետ: Ստացված կրեմով ծածկել ելակները:
11. Դնել երկրորդ շերտը: Վրան լցնել մնացած կրեմը եւ զարդարել հատապտուղներով:
Թույլ տալ, որ մեկ ժամ ներծծվի (ցանկալի է սառնարանում):
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ