Պատրասման եղանակը
1.Պատրաստման տեւողությունը - 20 րոպե
2.Տաքացնել ջեռոցը 180 աստիճան.
Կարագը եւ շաքարավազը հարել միասին:
3.Ավելացնել ձուն: Լավ խառնել: Ձուն պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:
4. Ավելացնել վանիլինի էսենցիան: Խառնել:
5.Խնձորի կեղեւը մաքրել: Կտրատել մանր խորանարդների:
6.Ավելացնել խնձորը: Խառնել: Խնձորի փոխարեն կարող եք ավելացնել նաեւ տանձ, չամիչ:
7.Խառնել ալյուրը եւ փխրեցուցիչը: Լցնել ամանի մեջ:
8.Լավ խառնել. Պետք է ստացվի թույլ խմոր:
9.Ֆորման կարագապատել եւ մեջը լցնել խմորը: Վրան կարելի է զարդարել քունջութով:
20-25 րոպե դնել ջեռոցը մինչեւ լավ վարդագունի:
10.Սպասեք մինչեւ սառչի եւ հյուրասիրեք:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ…